Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Ապագայի 10 մասնագիտությունները. 1in.am

Ապագայի 10 մասնագիտությունները. 1in.am

Երբևէ լսե՞լ եք «ինտելեկտուալ փոշու խորհրդական» մասնագիտության մասին: Ո՞չ։ Չէիք էլ կարող դրա մասին լսել, որովհետև այն դեռ գոյություն չունի։ Դա ապագայի այն տասը մասնագիտություններից է, որոնք աշխատաշուկայում կհայտնվեն առաջիկա 20-30 տարիների ընթացքում։

 

Այն, ինչ այսօր հնչում է որպես մտացածին զբաղմունք ֆանտաստիկ վեպից, մասնագետների պնդմամբ, շուտով կդառնա ամենապահանջված մասնագիտությունը։ Կարդացեք ապագայի այն 10 մասնագիտությունների մասին, որոնք, հնարավոր է, ընտրեն ձեր երեխաները կամ թոռները։

 

 

  1. 100 տարեկան և ավելի հաճախորդների խորհրդական
    Բժշկության զարգացմանը զուգահեռ երկրագնդի բնակիչների կյանքի միջին տևողությունը շարունակում է անշեղորեն աճել։ Մի քանի տասնամյակ հետո ծերության սահմանները կարող են մոտենալ 100-ին։ Այդ պատճառով 100+ տարիքի հաճախորդի խորհրդականը կլինի ապագայի ամենապահանջված մասնագիտրություններից մեկը։

  2. Նանոբժիշկ
    Նանոբժշկությունը կարող է հեղաշրջում առաջացնել հիվանդությունների բուժման ավանդական մեթոդներում, որոնց համար ներկայումս արդյունավետ դեղամիջոցներ գոյություն չունեն։

  3. Ուղղահայաց գյուղատնտեսական մշակաբույսերի ֆերմեր
    Շվեդական Linkoeping քաղաքում արդեն երկու տարի է՝ ընթանում է աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը բույսերի ուղղահայաց աճեցման համար, որը 3 անգամ ավելի արդյունավետ է, քան ավանդական հորիզոնականը։

  4. 3D ուտելիքի պրոյեկտանտ
    Ամեն օր մենք իմանում ենք 3D տպիչների նոր հնարավորությունների մասին։ Այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա, որ շուտով տանը կարող եք ցանկացած ուտեստ պատրաստել պարկուճների պարունակությունից, որը կհորինեն 3D պրոյեկտանտները։

  5. Գաղտնիության մասնագետ
    Օգտվելով ինտերնետից և բանկային քարտերից՝ մենք մեր հետևից էլեկտրոնային հետքեր ենք թողնում։ Մի քանի տասնամյակ հետո լիակատար գաղտնիության մասին կարելի է ընդհանրապես մոռանալ։ Այդ պատճառով գաղտնիության մասնագետը, որը կջնջի ձեր կենսագործունեության՝ ձեզ համար անցանկալի հետքերը, կդառնա շատ պահանջված և լավ վճարվող մասնագիտություն։

  6. Մարմնի արհեստական մասերի վաճառքի գործակալ
    Հեռու չէ այն ժամանակը, երբ հիվանդ օրգանները կամ մարմնի պակասող մասերը կտպեն տպիչներով, և մարմնի արհեստական մասերի վաճառքը կդառնա եկամտաբեր բիզնես։

  7. Բույսերի հոգեբան
    Փոքր-ինչ անիրական է հնչում, սակայն նման մասնագիտության անհրաժեշտությունն ի հայտ կգա մոտ ժամանակներս։ Բույսերի հոգեբանը կզբաղվի բույսերի գենետիկ մուտացիաների բացասական հետևանքների վերացումով։

  8. Տիեզերական էներգիայի ինժեներ
    Երկրագնդի վրա գազի, նավթի և ածխի սպառմանը զուգահեռ կառաջանա էներգիայի նոր աղբյուրներ գտնելու անհրաժեշտություն։ Նոր աղբյուրների որոնումը կարող է տեղափոխվել միջմոլորակային տարածություն։

  9. Ինտելեկտուալ փոշու ծրագրավորող
    Ինտելեկտուալ փոշու բուն գաղափարը հենվում է նրա վրա, որ ամբողջ մոլորակը կծածկվի միկրոսենսորների խիտ ցանցով և մեզ տեղյակ կպահի, թե երբ կարող է ընդհատում տեղի ունենալ։ Միլիոնավոր փոշեհատիկներից հավաքված տվյալները կստեղծեն ամբողջ աշխարհի կամ նրա տարբեր հատվածների կերպարը իրական ժամանակի ռեժիմում։

  10. Հիշողության մեծացման վիրաբույժ
    Ինչպես անել, որ մարդն իր գլխում ավելի արագ մշակի և պահի ինֆորմացիայի մեծ ծավալը, իսկ ոչ պետքականից ազատվի։ Մենք ապրում ենք տեղեկատվությամբ լի աշխարհում, այդ պատճառով հիշողությունը մեծացնող վիրաբույժը անգործ չի մնա։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ